Միհրան Հարությունյանը Լոս Անջելեսում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթին

12:27 25.04.2017

Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, ըմբիշ Միհրան Հարությունյանը Լոս Անջելեսում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմահազարանոց երթին:

Ըմբիշն «Instagram»-ի իր էջում լուսանկարներ և տեսանյութեր է տեղադրել.

«Շատ հպարտ եմ լինել այստեղ, ինձ համար սա մեծ պատիվ է: Այսօր մեզ համար շատ ցավալի ու ողբերգական օր է, բայց մենք միշտ հաղթահարում ենք սա: Երբ միասնական ենք ու միավորված, մենք անպարտելի ենք:

Կարող ենք փոխել մեր նպատակները, բայց երբեք  իրավունք չունենք փոխելու մեր արժեքները, սա մեր պատմությունն է, մեր կրոնն է: Շնորհակալություն այսօրվա համար, որ կարողացել եք այսպես հավաքվել, միավորվել՝ որպես մեկ բռունցք: Սա լավագույնն է ինձ համար: Մենք ամեն ինչ անում ենք՝ ի փառ մեր հայրենիքի, մեր երկրի»,- ասել է Միհրան Հարությունյանը:

 

#maestro_migran #migranarutyunyan #usa #newyork #timessquare #memory #armeniangenocide #1915

A post shared by Migran Arutyunyan (@maestro_migran) on

 

#maestro_migran #migranarutyunyan #usa #newyork #timessquare #memory #armeniangenocide #1915

A post shared by Migran Arutyunyan (@maestro_migran) on

Ավելի վաղ հայտնել էինք, որ UFC նախկին չեմպիոն Ռոնդա Ռոուզին ևս մասնակցել է այս երթին: Ամերիկուհին ևս տեսանյութ է հրապարակել «Instagram»-ի իր էջում.

 

Share |

Լրահոս

Loading...