Միհրան Հարությունյանն ԱՄՆ-ում մասնակցել է Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված երթին

11:35 26.04.2017

Լոս Անջելեսի Little Armenia թաղամասում կայացել է 1915 թվականի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթ:

Երթին մասնակցել են հայ մարզիկներ, որոնց թվում է եղել Օլիմպիադա-2016-ի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը:

Հայ ըմբիշը ելույթում ասել է. «Ինձ համար մեծ պատիվ ու հպարտություն է այսօր երթի մասնակիցների կողքին լինել: Ցավոք, մեզ համար այն սգի ծանր օր է, բայց երբ մենք համախմբված ու միաբան ենք, մենք անհաղթահարելի ենք: Հնարավոր է որոշակիորեն փոխվեն մեր նպատակները, սակայն երբեք իրավունք չունենք փոխելու մեր արժեքները: Սա մեր պատմությունն է, մեր սրբությունը: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր կարողացել եք այսօր այսպես հավաքվել ու մի բռունցք դառնալ: Ինչ որ անում ենք, ամբողջն ուղղված է ի փառս Հայաստանի»,- մեջբերված է «wrestling.am»-ից:

Share |

Լրահոս

Loading...