Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլլային»: 87-րդ րոպեին Ռոբերտսոնի խփած գոլը թվում էր, որ միայն 1 միավոր կբերի Կլոպի թիմին, բայց 90+4-ին Մանեն հաղթանակ պարգևեց «մերսիսայդցիներին»:
«Մանչեսթեր Սիթին» 2-1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Սաութհեմփթոնի» նկատմամբ: Հաղթական գոլը խփեց Ոլկերը:
«Վուլվզը» 1 միավոր տարավ Լոնդոնից: Արսենալը չկարողացավ պահել հաղթական հաշիվը:
«Շեֆիլդ Յունայթեդը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Բարնլիի» դարպասը:
«Վեսթ Հեմը» 2-3 հաշվով զիջեց «Նյուքասլին»:
«Բրայթոնը» 2-0 հաշվով հաղթեց «Նորվիչին»: