Լոկոմոտիվը` Ռուսաստանի գավաթակիր, Մանուչարյանը հեռացվեց խաղադաշտից (տեսանյութ)

22:03 02.05.2017

Ռուսաստանի Գավաթի խաղարկության եզրափակչում «Լոկոմոտիվը» ուժերը չափեց «Ուրալի» հետ և հաղթեց 2:0 հաշվով:

Գոլով աչքի ընկան Իգոր Դենիսովը և Ալեքսեյ Միրանչուկը:

«Ուրալի» կազմում 79-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը: Վերջինս հեռացվեց խաղադաշտից երկու թիմերի ֆուտբոլիստների միջև տեղի ունեցած բախման պատճառով:

Share |

Լրահոս

Loading...