Կոկե. Ատլետիկոն արդեն հաղթել է Ռոնալդուի Ռեալին 4:0 հաշով

11:58 03.05.2017

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն կարծում է, որ իր թիմը դեռ շանսեր ունի դուրս գալու Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Կիսաեզրափակիչ առաջին խաղում «Ատլետիկոն» հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվեց «Ռեալին», իսկ բոլոր երեք գոլերը խփեց «սերուցքայինների» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն.

«Հիմա մենք մտածում ենք Իսպանիայի առաջնության խաղի մասին, որը տեղի կունենա շաբաթ օրը, իսկ դրանից հետո արդեն կմտածենք ՉԼ-ի պատասխան խաղի մասին: Մենք ցանկանում ենք դուրս գալ եզրափակիչ և չենք դադարում հավատալ դրան».- ասել է Կոկեն:

25-ամյա իսպանացի ֆուտբոլիստը հիշել է 2015 թվականին կայացած տնային խաղը «Ռեալի» հետ, որում իր թիմը 4 անպատասխան գնդակ ուղարկեց մադրիցիների դարպասը՝ հույս հայտնելով, որ ամեն ինչ դեռ կարող է պատահել.

«Արժանի հաղթանակ էր, շնորհավորում ենք «Ռեալին»: Պատասխան խաղն արտակարգ կստացվի: Ավելի վատ է պարտվել կիսաեզրափակչում, քան՝ եզրափակչում, բայց մենք կշարունակենք պայքարել: Սա ֆուտբոլ է, ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Իսկ մենք արդեն 4:0 հաշվով հաղթել ենք «Ռեալին», երբ Կրիշտիանու Ռոնալդուն դաշտում էր»,- Կոկեի խոսքերն է փոխանցում «Mundo Deportivo»-ն:

Հիշեցնենք՝ «Ատլետիկոյի» և «Ռեալի» միջև պատասխան խաղը կկայանա մայիսի 10-ին:

Share |

Լրահոս

Loading...