Մանուչարյանն Արիին. Մինչև հանդիպում (ֆոտո)

22:21 03.05.2017

Եկատերինբուրգի «Ուրալի» հայ հարձակվող Էդգար Մանուչարյանը Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչում «Լոկոմոտիվին» պարտվելուց հետո ինստագրամյան իր էջում տեղադրել է մոսկվացիների հարձակվող Արիի հետ լուսանկար:

30-ամյա ֆուտբոլիստը, ով Արիի նման հեռացվել էր դաշտից ծեծկռտուքի պատճառով, լուսանկարը հետևյալ կերպ է մակագրել. «Մինչև հանդիպում»:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին թիմերը կհանդիպեն Եկատերինբուրգում:

Share |

Լրահոս