Մխիթարյանը կարող է գերազանցել Ռոնալդուի, Ռունիի ռեկորդը

15:53 03.05.2017

Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Սելտային»:

«Express»-ը հետաքրքիր վիճակագրություն է առանձնացրել Հենրիխ Մխիթարյանի մասին:

Եթե Հայաստանի հավաքականի ավագը գոլ խփի Վիգոյում, ապա կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության միակ ֆուտբոլիստը, ով եվրոպական մրցասպարեզում գոլի հեղինակ է դառնում 5 արտագնա խաղերում:

Այսպիսով, Մխիթարյանը գոլ խփելու դեպքում կգերազանցի Ուեյն Ռունիի, Կրիշտիանու Ռոնալդուի և Դուայթ Յորքի ռեկորդները: 

Հիշեցնենք, որ «Սելտա»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կայանալու է վաղը՝ մայիսի 4-ին, ժամը՝ 23:05-ին:

Share |

Լրահոս