Դավիթ Յուրչենկոն մեկնաբանել է Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը

13:26 04.05.2017

Մախաչկալայի «Անժիի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն մեկնաբանել է Հայաստանի հավաքականում հանդես գալու հնարավորությունը:

Armsport.am-ի թղթակցի հետ զրույցում նա հայտնել է, որ լսել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարության մասին և շատ ուրախ է այդ առիթով:

Այն հարցին, թե արդյոք նա պատրաստ է ընդունել այդ հրավերը, Յուրչենկոն պատասխանել է, որ հստակ պատասխան այժմ չի կարող տալ, քանի որ չկա հրավեր: Նա հայտնել է, որ հետագա բանակցությունների ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա:

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը մասնավորապես ասել է, որ Դավիթ Յուրչենկոյի համար Հայաստանի հավաքականի դռները բաց են:

Կարդացեք նաև

Share |

Լրահոս