Տիգրան Բարսեղյանը՝ Մակեդոնիայի առաջնության ապրիլ ամսվա խորհրդանշական հավաքականում

14:43 05.05.2017

Հայաստանի հավաքականի և «Վարդարի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը «Makedonski Sport»-ի վարկածով ընդգրկվել է Մակեդոնիայի առաջնության ապրիլ ամսվա խորհրդանշական հավաքականում:

Հայ ֆուտբոլիստն ապրիլ ամսին իր թիմի կազմում առաջնության 7 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2 գոլի հեղինակ:

Ավելի վաղ Բարսեղյանն ընդգրկվել էր նաև Մակեդոնիայի առաջնության 28-րդ տուրի խորհրդանշական հավաքականում և, ստանալով ամենաբարձր գնահատականը, ճանաչվել էր տուրի լավագույն ֆուտբոլիստ:

Այդ տուրում «Վարդարը» մրցակցի հարկի տակ 2:0 հաշվով հաղթել էր «Շկուպիին», իսկ Բարսեղյանը խփել էր իր թիմի երկրորդ գնդակը:

Share |

Լրահոս