Ենիսեյի ֆուտբոլիստ. Միկայում անցկացրած ամիսները հիշում եմ հումորով և միաժամանակ սարսափով

19:01 12.05.2017

Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Ենիսեյի» պաշտպան Նիկիտա Չիչերինը, ով ժամանակին պաշտպանել է նաև «Միկայի» գույները, լայնածավալ հարցարզույց է տվել ակումբի պաշտոնական կայքին և խոսել Երևանում անցկացրած օրերի մասին:

««Միկայում» անցկացրած ամիսները հիշում եմ հումորով և միաժամանակ սարսափով: Անչափ երախտապարտ եմ բարեկամներիս, ովքեր օգնեցին ինձ հեշտությամբ հաղթահարել դժվար փորձությունը:

Երևանը գեղեցիկ քաղաք է, սակայն ես այնտեղ վերադառնալ չեմ ցանկանում: Շատ ֆուտբոլիստներ նույնիսկ մետրոյով շրջագայելու գումար չեն ունեցել:

Երբեմն «Միկայի» ղեկավարության անդամներն իրենց գրպանից մեզ որոշակի գումար էին տալիս մանր ծախսեր կատարելու համար: Աշխատավարձը քիչ էր, սակայն դրա հետ մեկտեղ նրանք մեզ խաբում էին հավելավճարներով:

Խաղերից մեկի ժամանակ հանդերձարանից բջջային հեռախոս է գողացվել` այն էլ թիմակցի կողմից»,- Չիչերինի խոսքն է մեջբերում «Ենիսեյի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Ենիսեյի» կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:

Share |

Լրահոս

Loading...