Լինգարդը ՄՅՈւ-ի ամենաուրախ խաղացող է համարում Մխիթարյանին, Հենրիխը համակարծիք է նրա հետ

14:08 13.05.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Ջեսի Լինգարդն ու Անդեր Էրերան հյուրընկալվել են «Everything, but football» («Ամեն ինչ, բացի ֆուտբոլից») հաղորդաշարին:

Հաղորդաշարի նպատակն է բացահայտել, թե ինչպիսին են ֆուտբոլիստները խաղադաշտի սահմաններից դուրս:

Երբ հարց է հնչել այն մասին, թե ով է «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաուրախ ֆուտբոլիստը, Լինգարդը պատասխանել է, որ դա Մխիթարյանն է: Նույն պատասխանն է տվել նաև անձամբ Հենրիխը:

Ֆուտբոլիստների կարծիքով ամենանորաձև խաղացողը Պոլ Պոգբան է:

Հարց է հնչել նաև այն մասին, թե թիմում ով է վատագույն խոհարարը: Մխիթարյանը պատասխանել է, որ կարողանում է բրինձ և սպագետի պատրաստել, բայց երբեք առիթ չի ունեցել պատրաստելու իր թիմակիցների համար:

Այնուհետև նույն հարցերին պատասխանել են նաև անգլիական ակումբի երկրպագուները՝ պարզելու համար, թե որքանով են իրականությանը մոտ ՄՅՈւ-ի ֆուտբոլիստների մասին նրանց պատկերացումները:

Share |

Լրահոս