Չելսին՝ Անգլիայի չեմպիոն (տեսանյութ)

00:52 13.05.2017

Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում այսօր կայացան «Էվերթոն»-«Ուոթֆորդ» և «Վեսթ Բրոմվիչ»-«Չելսի» հանդիպումները:

«Ուոթֆորդը» պարտվեց «Էվերթոնին», իսկ «Չելսին» հաղթեց «Վեսթ Բրոմվիչին»։ Այս հաղթանակի շնորհիվ Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը հռչակվեց Անգլիայի չեմպիոն։

«Էվերթոն»-«Ուոթֆորդ»` 1:0

Գոլը` Բարկլի (56)

«Վեսթ Բրոմվիչ»-«Չելսի»` 0։1

Գոլը՝ Բատշուայի (83)

Այս խաղից հետո «Չելսին» իր ակտիվում ունի 87 միավոր: Հիշեցնենք, որ «Չելսին» Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում դեռ պետք է հանդիպի «Ուոթֆորդի» և «Սանդերլենդի» հետ։

«Էվերթոնը» 61 միավորով 7-րդ, իսկ «Վեսթ Բրոմվիչը»՝ 8-րդ տեղում է։

Share |

Լրահոս