Աղբյուր. Դե Խեան այսօր կարող է վերջին հանդիպումն անցկացնել ՄՅՈւ-ի կազմում

11:03 14.05.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան մոտ է ակումբից հեռանալուն: Իսպանացին կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

«Mirror»-ի հաղորդմամբ, անգլիական Պրեմիեր-լիգայի 37-րդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ այսօր կայանալիք խաղը կարող է վերջինը դառնալ Դե Խեայի համար մանկունիացիների կազմում:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մտադիր է վերջին երկու հանդիպումներում խաղալու հնարավորություն տալ Ժոել Կասշտրու Պերեյրային:

Հիշեցնենք՝ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Դե Խեան 34 հանդիպման է մասնակցել, որոնցից 14-ում դարպասն անառիկ է պահել:

 

Share |

Լրահոս