Բլանը մերժել է իսպանական 3 ակումբի և սպասում է Բարսելոնայի առաջարկին

14:28 14.05.2017

ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը հույս ունի գլխավորել «Բարսելոնան»:

Ֆրանսիացի մասնագետն արդեն մերժել է Իսպանիայի առաջնության 3 ակումբների՝ «Լաս-Պալմասին», «Բետիսին» և «Սևիլիային», վստահեցնում է «La Parisien»-ը:

Բլանը չի շտապում մեկ այլ ակումբի առաջարկն ընդունել, քանի որ դիտարկում է «Բարսելոնա» տեղափոխության տարբերակը:

Հիշեցնենք՝ կապտա-նռնագույնների ներկայիս գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բարսելոնայից», իսկ նրան փոխարինողի անունը շարունակում է անհայտ մնալ:

Մինչև հիմա ԶԼՄ-ները՝ որպես «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդ, նշում էին Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվեդրեին և Լուիս Էնրիկեի օգնական Խուան Կառլոս Ունսուեին: Բլանը ցանկանում է սպասել կատալոնացիների վերջնական որոշմանը:

Share |

Լրահոս

Loading...