Խամեսը Մանչեսթեր Յունայթեդ կտեղափոխվի մեկ դեպքում

19:06 15.05.2017

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կտեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» միայն մեկ պայմանով, եթե «կարմիր սատանաները» գալիք մրցաշրջանում հանդես գան Չեմպիոնների լիգայում,- վստահեցնում է «Daily Express»-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշարում զբաղեցնում է աղյուսակի 6-րդ հորիզոնականը և զրկվել է մրցաշարն առաջին քառյակում զբաղեցնելու հնարավորությունից:

Սակայն Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր այն դեպքում, եթե կարողանա Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչում հաղթել հոլանդական «Այաքսին»:

Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև հանդիպումը կկայանա մայիսի 24-ին:

Share |

Լրահոս