Հայաստանի հավաքական են հրավիրվել արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստներ, կան նորեկներ

17:11 16.05.2017

Հունիսի 4-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս ընկերական հանդիպումը, իսկ հունիսի 10-ին Պոդգորիցայի «Գրադսկի» ստադիոնում տեղի կունենա ԱԱ-2018-ի ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան խաղը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսսա» (Կիպրոս)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)

Գաել Անդոնյան, «Վերիա» (Հունաստան)

Լևոն Հայրապետյան, «Փեյքան» (Իրան)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Մարկոս Պիզելի, «Քսանտի» (Հունաստան)

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)

Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան)

Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա)

Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)

Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Արմեն Համբարձումյան, «Մորդովիա» (Ռուսաստան)

Դավիթ Յուրչենկո, «Անժի» (Ռուսաստան)

Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների անունները և հավաքականի վերջնական հայտացուցակը հայտնի կդառնա ավելի ուշ:

Share |

Լրահոս