Բանանցի և կիսապաշտպան Կարեն Հարությունյանի միջև պայմանագիրը խզվել է

12:15 16.05.2017

Փոխադարձ համաձայնությամբ խզվել է Երևանի «Բանանց»-ի և կիսապաշտպան Կարեն Հարությունյանի միջև պայմանագիրը:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

«Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Կարեն Հարությունյանին համատեղ աշխատանքի համար և մաղթում է հետագա հաջողություններ:

21-ամյա Կարեն Հարությունյանը «Բանանցի» սան է և հարազատ ակումբ էր վերադարձել 2016 թվականի վերջում: Իսկ Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Բանանցի» կազմում 8 հանդիպման է մասնակցել և մեկ անգամ զգուշացվել է դեղին քարտով:

Share |

Լրահոս

Loading...