Արմեն Համբարձումյան. Հայաստանի հավաքական հրավիրվելուց հիանալի զգացողություններ ունեցա

19:35 17.05.2017

Ռուսական «Մորդովիայի» հարձակվող Արմեն Համբարձումյանը մեկնաբանել է Հայաստանի հավաքական հրավիրվելը:

«Երբ իմացա Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին, հիանալի զգացողություններ ունեցա: Բոլոր թիմակիցներս շնորհավորեցին ինձ: Հայաստանն իմ պատմական հայրենիքն է, ազգությունս: Նպատակս է ամրապնդվել կազմում, որպեսզի մշտապես խաղամ հավաքականում:

Մարզչի հետ դեռ չեմ խոսել, այդպիսի հնարավորություն չի եղել: Քանի որ Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական թիմերում եմ հանդես եկել, ապա Ռուսաստանի հավաքականում խաղալու մտքեր եմ ունեցել: Սակայն եթե իրատեսորեն նայենք, ապա նման հնարավորություն չկա:

Այդ պատճառով ինչո՞ւ պետք է հրաժարվեմ այդ առաջարկից: Դա իմ երկիրն է: Մեծ սիրով եմ հանդես գալու Հայաստանի հավաքականում»,- Համբարձումյանի խոսքը մեջբերում է Championat.com-ը:

Share |

Լրահոս