Հեծանվորդները մրցում են խճուղու առաջնությունում

15:15 17.05.2017

Երեկ մեկնարկել է խճուղային հեծանվավազքի Հայաստանի մեծահասակների, երիտասարդների և պատանիների առաջնությունը:

Մրցումային առաջին օրը մեծահասակներն և երիտասարդները անջատ մեկնարկ ձևում հաղթահարել են 25 կմ մրցատարածություն, իսկ պատանիները` 10 կմ:

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը ՀԱՕԿ լրատվականին փոխանցել է, որ առաջնության արդյունքում ձևավորված պատանիների լավագույն եռյակը կմասնակցի օլիմպիական փառատոնին:

Մրցանակային տեղեր են զբաղեցրել.

Մեծահասակներ. Էդգար Ստեփանյան (ԲԿՄԱ, 33.54,92), Էդգար Սարգսյան (Հեծանվային սպորտի օլիմպիական մարզադպրոց, 36.48,50), Սերգեյ Պողոսյան («Հայաստան» ՄՀԿ, 38.30,56)

Երիտասարդներ. Ռոբերտ Խաչատրյան (Հեծանվային սպորտի օլիմպիական մարզադպրոց, 35.49,05), Լևոն Լավչյան («Հայաստան» ՄՀԿ, 36.00,06), Ժորա Մարգարյան («Հայաստան» ՄՀԿ, 37.59,93)

Պատանիներ. Հովհաննես Երանոսյան (Հեծանվային սպորտի օլիմպիական մարզադպրոց, 15.08,09), Ամու Ասուբով (Հեծանվային սպորտի օլիմպիական մարզադպրոց, 15.35,61), Ջանիկ Գրիգորյան (Հեծանվային սպորտի օլիմպիական մարզադպրոց, 15.36,001):

Այսօր մեծահասակները և երիտասարդները խմբակային մրցավազք ձևում կհաղթահարեն 120 կմ տարածություն:

Share |

Լրահոս