Դիրկ Կյույտն ավարտում է կարիերան

20:17 17.05.2017

Ռոտերդամի «Ֆեյենորդի» հարձակվող Դիրկ Կյույտը հայտնել է կարիերան ավարտելու մասին,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը 2003-ից 2006 թվականներին հանդես է եկել «Ֆեյենորդում», որտեղ վերադարձել է 2015 թվականներին: Նա հանդես է եկել նաև անգլիական «Լիվերպուլում» և թուրքական «Ֆեներբահչեում»:

Հոլանդիայի հավաքականի կազմում անցկացրած 105 խաղում Կյույտը խփել է 24 գնդակ:

Share |

Լրահոս