Վան դեր Վիլը Թուրքիայում 4,5 մլն դոլար է կորցրել խարդախների պատճառով

14:02 17.05.2017

«Ֆեներբահչեի» հոլանդացի պաշտպան Գրեգորի վան դեր Վիլը Թուրքիա տեղափոխությունից մեկ ամիս անց խարդախության զոհ է դարձել:

2016 թվականի ամռանը ֆուտբոլիստը ՊՍԺ-ից տեղափոխվեց Թուրքիայի Սուպերլիգա: «Haber» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա պատմել է, որ 4,5 մլն դոլար է կորցրել (մոտ 4 մլն եվրո).

«Թուրքիա տեղափոխվելուց մեկ ամիս անց ես հանդիպեցի բիզնեսմեն Յումիտ Ակբուլուտին: Նա ինձ գործնական առաջարկ արեց, և ես վստահեցի նրան: Հետո նրան 4.5 մլն դոլար փոխանցեցի՝ գործնական նկատառումներից ելնելով: Նա ցանկանում էր 4 ամսվա ընթացքում մեզ համար գումարներ վաստակել:

Որոշ ժամանակ անց ես հարցրի նրան, թե ի՞նչ պատահեց մեր գործի հետ: Նա ասաց. «Ինձ 600 հազար դոլար տվեք և մոռացեք այդ գումարների մասին, քանի որ սա Թուրքիան է, և այստեղ անհնար է բիզնես սկսել: Նա ստեց: Դա շատ մեծ ազդեցություն ունեցավ ինձ, իմ կարիերայի և անձնական կյանքիս վրա»,- պատմել է վան դեր Վիլը:

Նշենք՝ հոլանդացի պաշտպանը օգնության խնդրանքով դիմել է ակումբի փաստաբանին՝ հույս ունենալով, որ նա կկարողանա միջոցներ ձեռնարկել նախկին գործընկերոջ դեմ: 

Վան դեր Վիլը նաև դատական հայց է ներկայացրել՝ խարդախության և սպառնալիքների մեղադրանքով:

Share |

Լրահոս