Ինյեստան երրորդ երեխան է ունեցել

18:22 17.05.2017

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտնել է երրորդ երեխայի ծննդյան մասին: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի կին Անա Օրտիսը ծննդաբերել է աղջիկ, ում անվանակոչել են Սիենա:

«Բարի գալուստ, Սիենա: Մայրը և աղջիկն իրենց լավ են զգում: Անմոռանալի օր»,- թվիթերյան իր էջում գրել է Ինյեստան:

Հիշեցնենք, որ Ինյեստան և Օրտիսն ամուսնացել են 2012 թվականին: Նրանք ունեն ևս երկու երեխա` 6 տարեկան Վալերիան և 1.5 տարեկան Պաոլո Անդրեան:

Share |

Լրահոս