Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացված կլինի չորս լողորդով

14:17 17.05.2017

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հուլիսի 16-ից 30-ն անցկացվելիք ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացված է լինելու չորս լողորդով: 

Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է Լողի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը:

Վահան Մխիթարյանը հանդես կգա 50 մետր ազատ և բատերֆլայ ոճերում, Վլադիմիր Մամիկոնյանը՝ 100 մետր ազատ ոճում, Անի Պողոսյանը՝ 50 մետր ազատ ոճում և թիկնալողում, իսկ Ելենա Եսայանը՝ 50, 100, հավանական է նաև, 200 մետր բրաս լողաոճում:

Հունիսի երկրորդ կեսին մեծահասակ ու պատանի լողորդները համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում:

Share |

Լրահոս