Ալվեսն առաջարկ է ստացել անգլիական ակումբից

14:46 17.05.2017

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Դանիել Ալվեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում,- տեղեկացնում է «Yahoo Sport»-ը:

Ըստ աղբյուրի` 34-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը», որն արդեն առաջարկել է ֆուտբոլիստին 2-ամյա պայմանագիր: 

Հիշեցնենք, որ Ալվեսի պայմանագրի ժամկետը «ծեր սինյորայի» հետ լրանում է 2018 թվականի ամռանը: Իտալիայի ընթացիկ առաջնությունում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս