Դավիթ Յուրչենկոն Հայաստանի հավաքականում. հարցման ամփոփում

15:08 17.05.2017

Armsport.am-ը հարցում էր կազմակերպել պարզելու այցելուների կարծիքը Մախաչկալայի «Անժիի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի վերաբերյալ: «Որքանո՞վ կօգնի Դավիթ Յուրչենկոն Հայաստանի ազգային հավաքականին». այս հարցի պատասխաները բաշխվել են հետևյալ կերպ.

Այցելուների 56,4 %-ը (1432 օգտատեր) կարծում է, որ Յուրչենկոն մեծ օգուտ կտա Հայաստանի ընտրանուն: 

Հարցին դժվարացել են պատասխանել օգտատերերի 16,4 %-ը: Այցելուների 27,3 %-ը (693 օգտատեր) վստահ է, որ Յուրչենկոն անհրաժեշտ չէ մեր ընտրանուն:

Հիշեցնենք, որ Դավիթ Յուրչենկոն հրավիրվել է հունիսի 4-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս ընկերական հանդիպմանը և հունիսի 10-ին` Չեռնոգորիա-Հայաստան խաղին:

Share |

Լրահոս