Մանչեսթեր Յունայթեդն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կծախսի 250 մլն եվրո

17:43 17.05.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդը հաստատել է, որ «կարմիր սատանաները» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվելու են ծախսել մոտ 250 մլն եվրո,- տեղեկացնում է «Marca»-ն:

Հաղորդվում է, որ ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակները կլինեն «Աթլետիկոյի» կիսապաշտպան Անտուան Գրիզմանը, «Տոտենհեմի» պաշտպան Էրիկ Դայերը, «Բերնլիի» պաշտպան Մայքլ Կինը և «Տորինոյի» կիսապաշտպան Անդրեա Բելոտին:

Հիշեցնենք, որ վերջերս միջազգային լրատվամիջոցները տեղեկացրել են Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև կնքված նախնական պայմանագրի մասին:

Share |

Լրահոս