Մարմնամարզիկները կմասնակցեն Դետյատինի գավաթի խաղարկությանը

17:01 17.05.2017

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն այսօր մեկնեց Ռուսաստան` մասնակցելու Ալեքսանդր Դետյատինի գավաթի միջազգային խաղարկությանը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ այս անգամ փորձարկելու են երիտասարդներին: Թիմի կազմում ընդգրկված են Արթուր Ավետիսյանը (լուսանկարում), Ժորա Սմբատյանը և Գագիկ Խաչիկյանը (երեքն էլ` բազմամարտ):

Հայ մարմնամարզիկները կմեկնարկեն մայիսի 19-ին: Ավետիսյանը և Սմբատյանը հանդես կգան թիմային պայքարում, իսկ Խաչիկյանը` անհատականում:

Share |

Լրահոս