Սանչես. Արսենալի ֆուտբոլիստների մակարդակը թույլ է տալիս պայքարել տիտղոսի համար

14:46 18.05.2017

Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը խոստովանել է, որ երբեմն բարկանում է` «զինագործները» չեն պայքարում չեմպիոնության համար:

«Երբեմն բարկանում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպիսի թիմ ունենք: Բազմաթիվ խաղերում պարտվեցինք, որոնցում գերազանցում էինք մրցակցին:

«Արսենալի» ֆուտբոլիստների մակարդակը թույլ է տալիս պայքարել տիտղոսի համար: Միշտ ասել եմ, որ հաղթողի բնավորությամբ հիանալի ֆուտբոլիստներ ունենք»,- Սանչեսի խոսքը մեջբերում է «ESPN FC»-ն:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Արսենալը» զբաղեցնում է 5-րդ տեղը:

Share |

Լրահոս