Ասպասը հերքում է, որ Ռեալի հետ խաղի մրցավարին վախկոտ է անվանել

12:46 18.05.2017

«Սելտայի» հարձակվող Յագո Ասպասը հերքել է իսպանական մամուլի տեղեկությունը, որ Պրիմերայի 21-րդ տուրի` Մադրիդի «Ռեալի» հետ խաղի մրցավար Խուան Մունուներին վախկոտ է անվանել,- տեղեկացնում է «AS»-ը:

Մրցավարը 29-ամյա ֆուտբոլիստին հեռացրել է դաշտից 62-րդ րոպեին` չնայած կարծիք կա, որ «արքայական ակումբի» պաշտպան Սերխիո Ռամոսը խախտել է կանոնները սեփական տուգանայինում: Հեռացվել է նաև «Սելտայի» գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիցոյի օգնական Էռնեստո Մարուչիւն:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Ռեալը» հաղթել է 4:1 հաշվով:

Share |

Լրահոս