Անգլիայում կարող են սկսել ֆուտբոլիստներին որակազրկել սիմուլյացիայի համար

13:39 18.05.2017

Այսօր Անգլիայի առաջնությունում կարող է ընդունվել տեսանյութերի հիման վրա սիմուլյացիայի դիմած ֆուտբոլիստների որակազրկելու մասին որոշում:

Ինչպես տեղեկացնում է «The Sun»-ը, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավարությունը կհավաքվի, որպեսզի քվեարկի այդ հարցով:

Սպասվում է, որ ստեղծված կոմիտեն յուրաքանչյուր երկուշաբթի ուսումնասիրելու է տեսանյութեր: Նման համակարգ արդեն գործում է Շոտլանդիայում:

Share |

Լրահոս