NBA. Ջեյմսի և Լավի 70 միավորները հաղթանակ բերեցին Քլիվլենդին

13:21 18.05.2017

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Արևելյան գոտու եզրափակչի առաջին խաղում «Քլիվլենդը» հյուրընկալվելիս 117:104 հաշվով հաղթել է «Բոստոնին»:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել հյուրերի առաջատար Լեբրոն Ջեյմսը` 38 միավոր: Երկրորդն էր նրա թիմակից Կևին Լավը` 32 միավոր:

Հիշեցնենք, որ շարքում հաղթում է առաջինը 4 հաղթանակ տարած թիմը:

Share |

Լրահոս