Յուվենտուսը` Իտալիայի գավաթակիր (տեսանյութ)

00:57 18.05.2017

Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում Թուրինի «Յուվենտուսը» 2:0 հաշվով հաղթել է «Լացիոյին» և նվաճել տիտղոսը:

Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում կայացած հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացել է Դանի Ալվեշը: 12 րոպե անց Լեոնարդո Բոնուչին նաև կրկնապատկել է հաշիվը: Երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել Ալեքս Սանդրոն:

Հիշեցնենք, որ թուրինցիները մոտ են հերթական անգամ Իտալիայի չեմպիոն դառնալուն, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի եզրափակչում կմրցեն Մադրիդի «Ռեալի» հետ:

 

Share |

Լրահոս