Կլոպ. Բավարիայի համար բարդ կլիներ Անգլիայի չեմպիոն դառնալը

17:49 18.05.2017

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համեմատել է Անգլիայի և Գերմանիայի առաջնությունները:

«Պրեմիեր լիգայի առաջին 7 թիմերը միանշանակ տեղ կզբաղեցնեին Գերմանիայի առաջնության տասնյակում: Դրանում կասկած չկա:

«Բավարիայի» համար հեշտ չէր լինի Անգլիայում պայքարել չեմպիոնության համար: Սակայն, մյունխենցիների շանսերն այնքան էլ փոքր չէին լինի»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Kicker»-ը:

Հիշեցնենք, որ «Բավարիան» հերթական անգամ վաղաժամ դարձել է Գերմանիայի չեմպիոն: Պրեմիեր լիգայում այս տարի հաղթել է Լոնդոնի «Չելսին»:

 

Share |

Լրահոս