Մանչեսթեր Յունայթեդը պատմության ամենաքիչ հաղթանակն է տարել Պրեմիեր լիգայում

13:09 18.05.2017

Անգլիայի առաջնության 37-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս ոչ-ոքի է խաղացել «Սաութհեմփթոնի» հետ (0:0):

Ընթացիկ մրցաշրջանում «կարմիր սատանաները» հաղթել են ընդամենը 17 խաղում: Դա նշանակում է, որ նույնիսկ ԱՊԼ-ի վերջին տուրում «Քրիսթալ Փելասին» հաղթելու դեպքում մանչեսթերցիները տարած հաղթանակների քանակով հակառեկորդ կսահմանեն: Բացի այդ, 1992 թվականից առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» 15 ոչ-ոքի է խաղացել Անգլիայի առաջնության ընթացքում:

Նախորդ մրցաշրջանում մանչեսթերցիները տարել են 19 հաղթանակ և 9 ոչ-ոքի խաղացել:

Share |

Լրահոս