Միլանը կառաջարկի 60 մլն եվրո և Նյանգին Բելոտիի համար

16:56 18.05.2017

Իտալական «Միլանի» ղեկավարությունը մտադիր է ամռանը ձեռք բերել «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտիին:

Թուրինցիների տնօրեն Ջանլուկա Պետրաչին նախորդ շաբաթ միլանցիների գրասենյակում հանդիպել է մարզական տնօրեն Մասիմիլիանո Միրաբելիի հետ: Բելոտիի պայմանագրում սահմանված է 100 մլն եվրո հրաժարագին:

«Միլանը» հարձակվողին գնահատում է 60 մլն եվրո և պատրաստ է գործարքում ներառել Մբայե Նյանգին կամ Անդրեա Պոլիին:

Share |

Լրահոս