Մոնակոն` Ֆրանսիայի չեմպիոն (տեսանյութ)

01:05 18.05.2017

Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրից հետաձգված խաղում «Մոնակոն» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Սենթ Էտյենին»:

Հանդիպման հաշիվը բացել է Կիլիան Մբապեն, իսկ խաղի վերջնամասում Ջեյմեյնը կրկնապատկել է հաշիվը:

Այս հաղթանակի շնորհիվ «Մոնակոն» վաստակել է 92 միավոր և առաջնության ավարտից մեկ տուր առաջ 6 միավորով գերազանցում է ՊՍԺ-ին` անհասանելի դառնալով փարիզցիների համար:

Այսպիսով, Լեոնարդու Ժարդիմի թիմը վաղաժամ հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն:

 

Share |

Լրահոս