Մոուրինյու. Դե Խեան հաջորդ անգամ դաշտ դուրս կգա Լոս Անջելես Գելեքսիի հետ խաղում

12:15 18.05.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է այն հարցին, թե երբ է հաջորդ անգամ իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան դաշտ դուրս գալու:

«Կարծում եմ, որ հաջորդ անգամ Դավիդին կտեսնեք «Լոս Անջելես Գելեքսիի» հետ առաջին հանդիպման ժամանակ: Հույս ունեմ, որ «Քրիսթալ Փելասի» դեմ կխաղա Ժոել Պերեյրան, իսկ Սերխիո Ռոմերոն` Եվրոպա լիգայի եզրափակչում:

Դե Խեան աշխարհի լավագույն դարպասապահներից է, և, անկասկած, ցանկանում ենք պահել նրան թիմում»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է «BBC»-ն:

Հիշեցնենք, որ Դե Խեայի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալը»:

Share |

Լրահոս