Ռեալն անկասելի էր նաև Վիգոյում. Ռոնալդուն` դուբլի հեղինակ (տեսանյութ)

00:49 18.05.2017

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ռեալը» 4:1 հաշվով հաղթել է «Սելտային»:

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, մեկ անգամ աչքի են ընկել Քարիմ Բենզեման և Տոնի Կրոսը: Տանտերերի աչքի է ընկել Ջոն Գվիդետին, իսկ Յագո Ասպասը երկրորդ խաղակեսի սկզբնամասում հեռացվել է դաշտից:

Այս հաղթանակի շնորհիվ Զինեդին Զիդանի թիմը վաստակել է 90 միավոր և վերջին տուրից առաջ երեք միավորով գերազանցում է կատալոնական «Բարսելոնային»:

«Ռեալին» վերջին տուրում բավարար կլինի նույնիսկ ոչ-ոքին չեմպիոն հռչակվելու համար:

 

Share |

Լրահոս