Ռոնալդուի բացառիկ ռեկորդը

11:23 18.05.2017

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բացառիկ ռեկորդի հեղինակ է դարձել:

Ոսկե գնդակի գործող դափնեկիրը «Սելտայի» հետ խաղում դուբլի հեղինակ է դարձել՝ խփելով Իսպանիայի առաջնությունում 283-րդ գոլը:

Պորտուգալացին 366 գոլով դարձել է թոփ-5 լիգաներում պատմության լավագույն ռմբարկուն: Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում նա 84 գոլ է խփել:

Ռոնալդուն 366 գոլերը խփել է 528 հանդիպումներում:

Share |

Լրահոս