Սամբոյի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի պատվիրակության կազմը

11:58 18.05.2017

Մայիսի 19-ից 22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կանցկացվի Սամբոյի Եվրոպայի տղամարդկանց, կանանց և մարտական սամբոյի առաջնությունը:

Ստուգատեսին մասնակցելու են 29 պետության մոտ 300 մարզիկներ:

Այսօր՝ մայիսի 18-ին մրցավայր է նաև Հայաստանի պատվիրակությունը, որում ընդգրկված է 18 մարզիկ,- հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մարզական սամբո. Տիգրան Կիրակոսյան (52 կգ), Մաքսիմ Մանուկյան (57 կգ), Արթուր Սահակյան (62 կգ), Ռաֆիկ Մանուկյան (68 կգ), Արսեն Ղազարյան (74 կգ), Միշա Նազարյան (82 կգ), Էդիկ Պետրոսյան (90 կգ), Գառնիկ Սարոյան (100 կգ), Արթուր Բունիաթյան (+100 կգ), Ասյա Լալազարյան (48 կգ), Սոսե Բալասանյան (52 կգ)

Մարտական սամբո. Գրիգոր Մխիթարյան (52 կգ), Հարություն Սարգսյան (57 կգ), Կոլյա Կարապետյան (62 կգ), Վաչիկ Վարդանյան (68 կգ), Մավրիկ Նասիբյան (74 կգ), Մհեր Կարապետյան (82 կգ), Էդգար Մեհրաբյան (90 կգ):

Հայաստանի պատվիրակության կազմում են նաև մրցավար Էդուարդ Ասլանյանը, մարզիչներ Միքայել Հայրապետյանը, Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, Գագիկ Ղազարյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Share |

Լրահոս