Շումախերի կնոջը շանտաժի են ենթարկել` սպառնալով սպանել նրա երեխաներին

14:55 18.05.2017

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի կնոջը` Կորինային շանտաժի են ենթարկել,- հաղորդում է Focus.de-ն:

2016 թվականի փետրվարին հանցագործը էլեկտրոնային նամակի միջոցով պահանջել է 900 հազար եվրո` սպառնալով սպանել Կորինայի երեխաներին:

«Եթե գումարը չփոխանցվի մինչև մարտի 31-ը, ձեր երեխաները կսպանվեն: Ֆորմուլա-4-ում չափազանց շատ են դժբախտություններ կատարվում»,- գրված էր նամակում:

Միխայելը և Կորինան ունեն երկու երեխա` Միկը և Ջին-Մարիան: Նախկին ավտոարշավորդի կինը դիմել է ոստիկանությանը: Հանցագործին գտել են նրա թողած բանկային հաշվի միջոցով:

Share |

Լրահոս