Սաութհեմփթոն-Մանչեսթեր Յունայթեդ` 0:0. Մխիթարյանը մասնակցել է խաղին

00:35 18.05.2017

Անգլիայի առաջնության 28-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» 0:0 հաշվով է ավարտել «Սաութհեմփթոնի» հետ հանդիպումը:

Խաղի 6-րդ րոպեին մրցավարը սխալվել է և 11 մետրանոց նշանակել «կարմիր սատանաների» դարպասը, սակայն Մանոլո Գաբիադինիի հարվածից հետո հաջող է գործել արգենտինացի Սերխիո Ռոմերոն` հետ մղելով այն:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Այս հանդիպումից հետո մանչեսթերցիները վաստակած 66 միավորով 6-րդ տեղում են, իսկ «Սաութհեմփթոնը» 46 միավորով 8-րդն է:

Share |

Լրահոս