Ջոկովիչ. Ֆեդերերը կարող է ամեն ինչ անել, քանի որ ցուցանիշն իրեն պետք չէ

20:29 18.05.2017

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է Ռոջեր Ֆեդերերի` «Ռոլան Գարոսը» բաց թողնելու որոշումը:

«Այո, դա Ռոջերն է, նա կարող է իրեն ամեն ինչ թույլ տալ: Նա արդեն հասել է բարձունքի և ոչ մի ցուցանիշ իրեն այլևս հետաքրքիր չէ: Ֆեդերերը հրաշալի մարտավարություն ունի և կարողանում է դասավորել իր առաջիկա ծրագրերը: Վստահ եմ, որ նա գիտի, թե ինչ է անում:

Չեմ կարող ասել, որ զարմացած եմ իր որոշումից: Մրցաշրջանի մեկնարկում Ռոջերը հրաշալի արդյունք է ցուցադրել:

Այսօր բարձրակարգ խաղացողները հազվադեպ են բաց թողնում կարևորագույն մրցաշարերը: Սակայն 20 տարի առաջ շատերը պարզապես չէին մասնակցում «Autralian Open»-ին: Հիմա դա զարմացնում է»,- Նովակի խոսքն է մեջբերում «Tennis»-ը:

Share |

Լրահոս