Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Սաութհեմփթոնի հետ խաղում

18:35 18.05.2017

Անգլիայի առաջնության 28-րդ տուրի հետաձգված` «Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով:

«Կարմիր սատանաների» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել էր նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Whoscored.com»-ը ներկայացրել է հայ ֆուտբոլիստի վիճակագրությունն ու գնահատականն այդ խաղում:

Մխիթարյանը մրցակցի դարպասին երկու հարված է կատարել: Կատարել է 58 փոխանցում 82,8 % ճշտգրտությամբ: 28-ամյա ֆուտբոլիստի ակտիվում մեկ անգամ մրցակցի գրոհի կասեցում կա: 

Հենրիխը խախտել է կանոնները երկու անգամ, իսկ նրա դեմ խախտել են մեկ անգամ: Արդյունքում, Մխիթարյանը ստացել է 6,18 գնահատականը, իսկ Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմում ամենաբարձր գնահատականը ստացել է դարպասապահ Սերխիո Ռոմերոն (9,22):

Կարդացեք նաև

Share |

Լրահոս