Մոդրիչը կարող է հայտնվել Իտալիայում

19:33 18.05.2017

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է կարիերան շարունակել իտալական «Միլանում»,- տեղեկացնում է «Don Balon»-ը:

Ըստ աղբյուրի` միլանյան ակումբի ղեկավարությունը մտադիր է հզորացնել թիմի կազմը Իտալիայի առաջնությունում ավելի բարձր տեղեր գրավելու համար: Ըստ Transfermarkt-ի` խորվաթ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը կազմում է 45 մլն եվրո:

Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2020 թվականի ամռանը: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մոդրիչը անցկացրել է 24 հանդիպման, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս