Ռանիերին անգլիական ակումբից առաջարկ է ստացել

23:13 18.05.2017

Անգլիական «Լեսթերի» նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին կարող է գլխավորել «Ուոթֆորդը»:

Վալտեր Մացարիից բաժանվելուց հետո ակումբի ղեկավարությունն ընթացիկ տարվա ամռանը հույս ունի աշխատանքի հրավիրել իտալացի մեկ այլ մասնագետի: 

Ինչպես հայտնի է` անգլիական ակումբն արդեն հաստատել է այն տեղեկությունը, ըստ որի, Մացարին կլքի զբաղեցրած պաշտոնն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Լեսթերը» Ռանիերիի գլխավորությամբ հռչակվեց Անգլիայի չեմպիոն, իսկ ընթացիկ մրցաշրջանի գարնանային հատվածում իտալացի մասնագետը հեռացվեց անգլիական ակումբից վատ արդյունքների պատճառով:

Share |

Լրահոս