Էրերա. Երջանիկ եմ, որ դարձա ՄՅՈւ-ի լավագույն խաղացողը և Դե Խեայի իրավահաջորդը

13:52 19.05.2017

Կիսապաշտպան Անդեր Էրերան կիսվել է տպավորություններով այն բանից հետո, երբ ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ մրցաշրջանի լավագույն խաղացող:

Իսպանացին արժանացել է սըր Մեթ Բասբիի մրցանակին, որը երկրպագուների քվեարկության արդյունքում շնորհվում է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին:

«Երջանիկ եմ, որ երկրպագուներն ինձ ճանաչեցին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Հպարտ եմ, որ դարձել եմ Դե Խեայի իրավահաջորդը և որ իմ անունը կլինի մյուս մեծագույն անունների կողքին»,- գրել է Էրերան «Թվիթերի» իր միկրոբլոգում:

Հիշեցնենք՝ իսպանացին քվեարկության արդյունքում շրջանցել է Լուիս Անտոնիո Վալենսիային և հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:

Նախորդ 3 տարիների ընթացքում մրցանակին արժանանում էր ՄՅՈւ-ի դարպասպահ Դավիդ Դե Խեան:

Share |

Լրահոս