Արշավին. Բաուրժան Իսլամխանն իր տվյալներով Մխիթարյանից վատը չէ

13:15 19.05.2017

Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ Անդրեյ Արշավինը «Р-Спорт»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել այն մասին, որ Ղազախստանի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստ Բաուրժան Իսլամխանն իր տվյալներով չի զիջում ՄՅՈւ-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Հիշեցնենք` Արշավինն ու Իսլամխանը հանդես են գալիս Ալմա Աթայի «Կայրաթում».

«Վստահ եմ, որ Ալեքսանդր Բորոդյուկը (խմբ.- Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ) կկարողանա թիմին դաստիարակել այնպես, որ օրինակ Հայաստան ուղևորվելիս՝ թիմը չերազի ոչ-ոքիի մասին, այլ ցանկանա հաղթանակի հասնել:

Ես իմ թիմակիցներին ասել եմ, որ նրանց և Հայաստանի միջև տարբերությունը մեկ ֆուտբոլիստի մեջ է՝ Հենրիխ Մխիթարյանի, բայց միայնակ խաղ չեն հաղթում: 

Առավել ևս, որ Բաուրժան Իսլամխանն իր տվյալներով Հենրիխից վատը չէ, պետք է պարզապես զարգացնել այդ տվյալները»,- ասել է Արշավինը:

Հիշեցնենք՝ Աշխարհի 2018 թվականի ընտրական փուլի շրջանակում Երևանում կայացած խաղում Հայաստանի հավաքականը Հենրիխ Մխիթարյանի և Արաս Օզբիլիսի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով հաղթանակ տարավ, իսկ Ղազախստանի հավաքականի ավագ Բաուրժան Իսլամխանը փոխարինվեց 87-րդ րոպեին:

 

Share |

Լրահոս