Վենգերի ապագայի մասին որոշումն Արսենալում կկայացնեն մայիսի 27-ից հետո

15:13 19.05.2017

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ ակումբն իր ապագայի մասին որոշում կկայացնի Անգլիայի Գավաթի եզրափակչից հետո, որը կկայանա մայիսի 27-ից հետո:

Որոշումը կկայացնի «Արսենալի» տնօրենների խորհուրդը «Ուեմբլիում» կայանալիք խաղից հետո, որտեղ «Արսենալը» կմրցի «Չելսիի» հետ.

«Կարծում եմ՝ տնօրենների խորհրդի ժողովը կկայանա եզրափակչից հետո»,- Վենգերի խոսքերն է փոխանցում «Mirror»-ը:

Հիշեցնենք՝ Վենգերը 1996 թվականից է գլխավորում «Արսենալը»:

Նրա գլխավորությամբ թիմն Անգլիայի չեմպիոնությունը նվաճել է 1997/98, 2001/02 և 2003/04 մրցաշրջաններում:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում «զինագործները» առաջնության ավարտից մեկ տուր առաջ զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ մեկ միավորով զիջելով 4-րդ տեղում ընթացող «Լիվերպուլին»:

Share |

Լրահոս