Բանանց-Ալաշկերտ՝ 0:3. Ալաշկերտը խնդիրներ չունեցավ

18:47 19.05.2017

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրը մեկնարկեց է «Բանանց»-«Ալաշկերտ» հանդիպումով:

_______________________

Վերջ. հանդիպումն ավարտվեց. «Բանանց»-«Ալաշկերտ»՝ 0:3. «Ալաշկերտը» հաղթում է և վաստակում 58 միավոր:

90.Հանդիպման հիմնական ժամանակին ավլացվեց 2 րոպե:

87.Կարեն Մելքոնյանը կենտրոն տեղաշարժվելուց հետո հարվածեց. Բեգլարյանը տեղում էր:

84.Հայկ Ոսկանյանը հարմար դիրքում ստացել էր գնդակը, բայց բարձր հարվածեց:

80.«Բանանցի» կազմում Վալտեր Պողոսյանի փոխարեն վերջին 10 րոպեներին կմասնակցի Էմիլ Եղիազարյանը:

75.Լեստեր Պելտիերը խաղադաշտ է մտնում Միհրան Մանասյանի փոխարեն:

73.Կոպիտ խախտման համար դեղին քարտ ստացավ Ժիրայր Մարգարյանը:

73.Փոխարինում է կատարում Խաշմանյանը. Արտակ Դաշյան՝ դուրս, Վահագն Մինասյան մուտք:

71.«Բանանցի» կազմում Կարեն Մելքոնյանը փոխարինման մտավ Նորայր Գյոզալյանի փոխարեն:

70.ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ՝ 0:3. Արտակ Դաշյան. Եդիգարյանի իրացրած անկյունայինից հետո Դաշյանը կրծքի հարվածով գնդակն ուղարկեց դարպասը:

66.ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ՝ 0:2.Արտակ Եդիգարյան. Ուրոշ Նենադովիչը հիանալի կերպով իր մոտ պահեց գնդակը, փայլուն փոխանցումով դարպասապահի հետ մեն-մենակ դուրս բերեց Արտակ Եդիգարյանին, ով գնդակն ուղարկեց դարպասը:

65.Հաշիվը հավասարեցնելու հիանալի հնարավորություն ունեին տանտերերը. Նորայր Գյոզալյանն էր հայտնվել լավ դիրքում, հապաղեց, իսկ Դաշյանը և Բեգլարյանը չեզոքացրին մրցակցին:

62.Փոխարինում «Բանանցի» կազմում. Նենադ Ինյացի փոխարեն խաղադաշտ մտավ Հայկ Ոսկանյանը:

61.Դեղին քարտ ստացավ Հակոբ Հակոբյանը:

60.Զավեշտալի պահ էր. Արամ Լոռեցյանը և Միհրան Մանասյանը պայքարում էին գնդակի համար. անդրադարձից հետո գնդակը դուրս եկավ եզրային գծից, մրցավարը ցույց տվեց, որ նետելու են «Ալաշկերտի» ֆուտբոլիստները. Արամ Լոռեցյանը համաձայն չէր և ասաց. «հորս արև ես չեմ կպել գնդակին»:

59.Լոռեցյանի նկատմամբ կոպիտ գործելու համար դեղին քարտ ստացավ Խորեն Վերանյանը:

57.Արամ Լեռցյանն անհաջող հարված կատարեց:

55.Ընդունած գոլից հետո «Բանանցի» ֆուտբոլիստներն ավելի շատ են գնդակով:

52.Նենադ Ինյացը վնասվածք է ստացել. «Բանանցի» հարձակվողին պատգարակով դուրս բերեցին խաղադաշտից:

51.Արտակ Եդիգարյանը միջին տարածությունից շեղ հարվածեց:

49.ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ՝ 0:1. Միհրան Մանասյան. «Ալաշկերտը» բացում է հաշիվը. աջ եզրում Դաշյանի փոխանցումից հետո Միհրան Մանասյանը շատ լավ կասեցրեց գնդակը և խոցեց Արամ Հայրապետյանի դարպասը:

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց: «Ալաշկերտի» կազմում Զավեն Բադոյանի փոխարեն 2-րդ խաղակեսին կմասնակցի Արտակ Եդիգարյանը:

45.Վերջ. առաջին խաղակեսն ավարտվեց «Բանանց»-«Ալաշկերտ»՝ 0:0. կվերադառնանք 15 րոպե անց:

43.Առաջին խաղակեսի վերջնամասն անցնում է անաշխույժ պայքարում:

39.Խորքից փոխանցումից հետո Ինյացը սուր անկյունից բարձր հարվածեց:

Դաշյանի հարվածն իր վրա ընդունած Արամ Լոռեցյանը բժիշկների օգնությունը ստացավ. նա պատրաստ է շարունակել խաղը:

37.Արտակ Դաշյանը տուգանայինից կրակում է պատին:

35.Ուրոշ Նենադովիչին տուգանային հրապարակի կիսակլորի մոտ գցում են. տուգանային է նշանակում «Բանանցի» դարպասին:

32.Նենադ Ինյացն առաջխաղացումից հետո վտանգավոր հարված կատարեց. փոքր-ինչ շեղ էր:

29.Աջ եզրից Վալտեր Պողոսյանի փոխանցումից հետո Հակոբ Հակոբյանը շեղ հարված կատարեց:

26.«Բանանցի» առաջին իրական գոլային հնարավորությունը. Նաիրի Մինասյանը պատ խաղարկելուց հետո չափազանց լավ դիրքից բարձր հարվածեց:

25.Հաշիվը բացելու հիասքանչ հնարավորություն ունեին «Ալաշկերտի» ֆուտբոլիստները. Զավեն Բադոյանը շատ լավ առաջխաղացումից հետո փոխանցեց Մանասյանին, ով գրեթե մեն-մենակ էր մնացել դարպասապահի դեմ: Մանասյանը հարվածեց Հայրապետյանի վրա:

23.Մրցավարի հետ ավելորդ բանակցելու համար դեղին քարտ ստացավ Նենադ Ինյացը:

22.Տուգանայինից լավ փոխանցում եղավ դեպի «Բանանցի» տուգանային, Անդրանիկ Ոսկանյանը գլխով հարվածեց. Հայրապետյանը դարձյալ տեղում էր:

20.Անկյունայինի փոխանցումից հետո Ուրոշ Նենադովիչը գլխով հարածեց. Արամ Հայրապետյանը որսաց գնդակը:

20.Վտանգավոր գրոհ էին կազմակերպել ալաշկերտցիները. վերջնամասում Բադոյանը ուժեղ փոխանցում կատարեց, Դաշյանն ավելացրեց, պաշտպանները գնդակը հանեցին անկյունային:

18.Հակոբ Հակոբյանը հեռու տարածությունից վտանգավոր հարված կատարեց. գնդակը մի փոքր շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով:

15.Առաջին իրական գոլային պահը. Արամ Հայրապետյանի սխալ փոխանցումից հետո Նենադովիչը տիրեց գնդակին, շատ վտանգավոր հարված կատարեց. մի փոքր շեղ:

13.Գոլային պահեր դեռևս չկան:

9.Պայքարը շարունակում է իներտ լինել. խաղի տեմպն ավելի է նվազել:

Որոշակի ակտիվություն են ցուցաբերում նաև «Բանանցի» երկրպագուները:

«Ալաշկերտի» երկրպագուներն աջակցում են իրենց թիմին:

5.Խաղի մեկնարկում միջին տեմպ է. հյուրերն ավելի շատ են գնդակով:

1.Խաղադաշտի կենտրոնից Միհրան Մանասյանը սկսեց խաղը:

Դարձյալ ողջույն, հարգելի ընթերցողներ: Armsport.am-ը ներկայացնում է «Բանանց»-«Ալաշկերտ» խաղի տեքստային ռեպորտաժը: Հետևեք իրադարձություններին:

________________________________________________

Մեկնարկային կազմեր

«Բանանց». 70.Արամ Հայրապետյան, 3.Գևորգ Խուլոյան, 19.Վլատկո Դրոբարով, 8.Վալտեր Պողոսյան, 25.Ժիրայր Մարգարյան, 11.Նաիրի Մինասյան, 5.Հակոբ Հակոբյան, 18.Վահագն Այվազյան, 77.Արամ Լոռեցյան, 10.Նորայր Գյոզալյան, 12.Նենադ Ինյաց

գլխավոր մարզիչ՝ Արամ Ոսկանյան

«Ալաշկերտ». 93.Արսեն Բեգլարյան, 5.Դանիել Ստոյկովիչ, 3.Անդրանիկ Ոսկանյան, 6.Արարատ Առաքելյան, 8.Գագիկ Դաղբաշյան, 10.Խորեն Վերանյան, 21.Արտակ Գրիգորյան, 18.Զավեն Բադոյան, 9.Արտակ Դաշյան, 70.Ուրոշ Նենադովիչ, 7.Միհրան Մանասյան

գլխավոր մարզիչ՝ Աբրահամ Խաշմանյան

 

Ուղիղ հեռարձակումը՝ ստորև.

Share |

Լրահոս